Վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վիրգիլիյուս Նորեյկան03.03.2018
Այսօր՝ մարտի 3-ին, կյանքի 83-րդ տարում մահացել է օպերային հայտնի երգիչ, տենոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վիրգիլիյուս Նորեյկան: Այդ մասին «.lrt.lt»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Մեկը մյուսի ետևից հեռանում են դարի մեծերը: Թող որ նրանք մեր հիշողություններում մնան որքան հնարավոր է երկար, որպեսզի իրենց արվեստը տարածվի, որպեսզի մենք իմանանք, թե ինչին ենք հավասարվելու»,- գրված է Լիտվայի կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջում:
Երաժշտի մահվան կապակցությամբ Լիտվայի պառլամենտի նախագահ Վիկտորաս Պրանցկետիսը ցավակցելով երգչի ընտանիքին՝ նշել է որ «Այդ անսովոր տաղանդի անհատականությունը երկար կմնա» իրենց հիշողության մեջ:
Վիրգիլիյուս Նորեյկան ծնվել է 1935թ.-ին, Շյաուլյայ քաղաքում: 1957-1975թթ եղել է Լիտվական խորհրդային հանրապետության օպերայի և բալետի մեներգիչ: Նա 1970թ.-ին ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, արժանացել է տարբեր պետական պարգևների :
Նորեյկան հանդես է եկել համաշխարհային օպերային արվեստի բազմաթիվ հայտնի բեմերում: Ընդհանուր առմամբ նա մարմնավորել է օպերային 50 հերոսների կերպարներ, տվել է ավելի քան 700 մենահամերգ: