Անձնագիր՝ «առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող» տեսարանների համար 03.06.2018
Ռուսաստանի կինոթատրոններում տոմսավաճառներն ու հսկիչները հնարավոր է, որ շուտով հանդիսատեսներից անձնագիր պահանջեն: Երկրի խորհրդարանին ներկայացվող նոր օրենդրական նախաձեռնությունը հենց այսպիսի իրավիճակ է ենթադրում թատրոն և կինո հաճախելու փորձ անող այն անչափահասների համար, որոնք կփորձեն դիտել «18+» նշան կրող կամ անչափահասներին չհասցեագրված ֆիլմ ու ներկայացում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:
«Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառելուց պաշտպանելու մասին» օրենսդրական փոփոխության նախագիծը մշակվել է այս երկրի Մշակույթի նախարարությունում և հաստատվել համապատասխան կառավարական հանձնաժողովում:
Ասենք, որ նոր օրենսդրության ընդունման դեպքում անչափահաս հանդիսատեսներին կարգելվի դիտել նաև «18+» նշան կրող ֆիլմերի գովազդային հոլովակները: Արգելվող բովանդակությունների մեջ են մտնում բռնության տեսարանները, ծխելը, թմրանյութերի օգտագործման պատկերները, հայհոյանքները և այլն:
Այսօրվա օրենսդրությամբ Ռուսաստանում կինո և թատրոն հաճախելու հասակային սահմանափակումները ունեն երաշխավորման բնույթ; Դա նշանակում է, որ ծնողներն իրենք են որոշոմ երեխային թույլատրել դիտել կամ չդիտել նրանց «առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող» տեսարանները: