Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը

03.12.2018

82 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական և «Տաբակերկա» թատրոնների գեղարվեստակլան ղեկավար Օլեգ Տաբակովը: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի լրատվական ծառայությունը:

Արվեստագետի հոսպիտալացման մասին հայտնի դարձավ նոյեմբերին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տաբակովին միացվել է արհեստական շնչառություն:

Ըստ ռուսական որոշ լրատվամիջոցների, բժիշկները հայտնել են, որ արտիստի հարազատները հիվանդանոց են հրավիրել հոգևորականի:

Օլեգ Տաբակովը ծնվել է 1935թ.-ի օգոստոսի 17-ին, Սարատով քաղաքում: Դերասանի մասնագիտությունը նա ստացել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դպրոց ստուդիայում: 1971-1976թթ.-երին դերասանական գործունեությանը զուգահեռ ղեկավարել է «Սովրեմենիկ» թատրոնը: 2000 թ.-ից ղեկավարում էր Չեխովի անվան հայտնի գեղարվեստական և իր հիմնած «Տաբակերկա» թատրոնները:







Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 113 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ