Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիրիժորը մեղադրվում է սեռական հետապնդումներ կատարելու մեջ

03.13.2018

Հոլլիվուդից սկսված սեռական բռնությունների մասին աղմկահարույց դեպքերի մասին տեղեկատվության ալիքը հասավ նաև ԱՄՆ-ի ատլանտյան ափերին: Օրերս Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի ղեկավարությունն աշխատանքից ազատել է հայտնի դիրիժոր Ջեյմս Լիվայնին այն բանից հետո, երբ քննություն անցկացնելուց հետո նրան սեռական հետապնդումներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Օպերայի ղեկավարությունը այդ առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես նշվում է, որ ավելի քան երեքամսյա հետաքննություններից հետո խզվել են հարաբերությունները Ջեյմս Լիվայնի հետ, որն այս հայտնի մշակութային հաստատությունում զբաղեցնում էր երիտասարդ արտիստների ծրագրի երաժշտական տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Հայտարության մեջ նաև նշվում է, որ քննությունը բացահայտել է, որ Լիվայնը սեռական հետպնդումներ է իրականացրել նաև օպերայում աշխատելու ժամանակաշրջանում:

Ավելի վաղ «New York Times»-ը հայտնել էր, որ խոսքը 30-ամյա վաղեմության դեպքի մասին է: Ոստիկանության արխիվներում պահվող փաստաթղթերից պարզվում է, որ անունը չբացահայտած մի անձ հայտարարել է, որ Լիվայնը իրեն սեռական հետապնդումների է ենթարկել այն ժամանակ, երբ ինքը դեռ անչափահաս պատանի էր: Այդ տղամարդու ասելով դիրիժորն իր հետ սեռական կապի մեջ է եղել տարիներ շարունակ: Այս բռնության մասին նա առաջին անգամ վճռել էր հայտնել 1993թ.-ին: Նա ոստիկանությունում հայտնել է, որ ինքը միայն վերջերս է գիտակցել, որ Լիվայնի հետ իրավիճակը բացասաբար է անդրադարձել իր կյանքի վրա:

Լիվայնը բոլոր մեղադրանքները ժխտում է:

Դիրիժոր Ջեյմս Լիվայնը 74 տարեկան է և համարվում է ԱՄՆ-ի հայտնի նվագավարներից մեկը: Նա Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնին էր արդեն 40 տարի: 2016թ.-ին դարձել էր Մետրոպոլիտեն օպերայի առաջին պաշտոնաթող պատվավոր երաժշտական տնօրենը:
    Դիտվել է 276 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167