Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգն ավարտվում է «Բայց... ամեն ինչ կարող է պատահել...» խոսքերով

03.14.2018

Ռուսաստանցի երաժիշտ Անդրեյ Լիսիկովը (Դելֆինը) իր ստեղծագործությունների 10-րդ ալբոմը, հանրության դատին ներկայացնելու նախօրեին «YouTube » հոսթինգի իր ալիքում հրապարակել է տեսահոլովակ, որը կոչվում է «520»

Երաժշտի նոր ալբոմի բոլոր երգերը անվանակոչված են թվերով՝ «520», «612», «660», և այլն: Եվ նոր ալբոմն էլ է անվանակոչված թվով՝ «442»:Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մարտի 23-ին թողարկման պատրաստվող ձայնապնակի ստեղծագործություններից «YouTube»-ում տեղադրվածը Դելֆինի ամենաքաղաքականացված երգն է: Ինտրիգն այն է, որ 46-ամյա Անդրեյ Լիսիկովը (Դելֆինը) նախկինում, երբևէ, իր երաժշտական ստեղծագործություններում չի ներկայացել որպես քաղաքանացված հեղինակ:

«520» վերնագրով տեսահոլովակում, բացի ակնհայտ «բադիկից», որը 2016թ.-ին Ռուսաստանում իշխանության վերին օղակներում կոռուպցիայի մասին ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հիմնադրամի կողմից կատարված քննությունների արդյունքում սկսված բողոքի ակցիաների խորհրդանիշը դարձավ, կան նաև փողոցային բողոքների տեսարաններ, իսկ Դելֆինը հանդես է գալիս առաջնորդի դերում: Սակայն, տեսահոլովակի տեսաշարը, թերևս, այնքան կարևոր չէ, որքան երգի բառերը, որն էլ տողացի թարգմանությամբ ներկայացվում է «ԹԱԳԼՈՒՐԻ» ընթերցողներին:

Մեզ ստիպում են այրվել, նետելով բառերի ճայթրուկներ
Երրորդ մասով ջարդված մեր գլուխների կառուցվածքի մեջ:
Մեր ցանկությունների ցեխից աշխարհ են գալիս ծաղիկներ՝
Դատարկության հիասթափված կոկոններով:
Երեխաների ապագան որպես սվին դեմ է առնում մեր թիկունքին,
Մենք կառուցում ենք նրանց համար տներ ոսկորից՝ արյունը դարձնելով կավ:
Մեզ ասում են. «Դուք բոլորդ ձեր կյանքով պարտական եք հայրենիքին»:
Բայց մենք ավելի «բարդ» ենք, կարծես թե...
Մենք ինքներս մեզ կվերապրենք, կփթենք ավելի
Մեկս մյուսի հիշողության մեջ: Անուններս կայրենք
Ղրիմյան հարավի քամիների մեջ:
Կրկին կհիվանդանանք հանդուրժողականության մանկությամբ,
Կգուշակենք, որ «Սևը» չի կարող լինել
Հակադարձությունը «սպիտակի»:
Երախտիքի խոսքեր
Համարձակ յուրաքանչյուր սրտի համար,
Որը ավելի մեծ կդառնա
Եվ կկարողանա այդ ժամ սիրել:
Ես գիտեմ այդպիսի սրտին ոչ-ոք չի խաբի
Եվ, կարող է պատահել,
Սիրո ջերմության փշրանքները կթափվեն հանց ամռան անձրև
Եվ այն, որ այրվել է մինչև վերջ, դրա մեջ հարություն կառնի:
Բոցը իմ և քո մեջ՝
Մեր աչքերը կուրացել են:
Ատելությունը կրակի
Վեր է ձգում կարմիր ցողուններ:
Միշտ ուրիշների կարիքներով ինքդ քեզ զբաղեցնելով,
Միշտ ինչ-որ մի գեղեցիկ արարելով,
Մենք շարժվում ենք դրախտի կողմը,,
Ատելության ծովի միջով,
Մեզնից ամեն մեկը չէ, որ կհասնի այն ափ,
Ամեն մեկը չէ, որ կկարողանա մինչև այնտեղ լողալ՝
Իր ճակատագրի փոթորիկը ճեղքելով,
Բայց... ամեն ինչ կարող է պատահել:

Տեսանյութեր

Դիտվել է 77 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ