Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սպիտակ ամպ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված ազգային մեծ գրողին

03.15.2018


Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում, Գեղարվեստի ազգային թանգարանում, այսօր բացվել է «Սպիտակ ամպ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված 20-րդ դարի ղրղզական գրականության խոշոր ներկայացուցիչներից մեկի՝ Չինգիզ Այթմատովի ծննդյան 90-ամյակին:

Ցուցադրանքում տեղ են գտել 20-րդ դարի 80-ականների ղրղզական արվեստի երեք ներկայացուցիչների՝ Յուրիսթանբեկ Շիգաևի, Ժիլկիչի Ժակիպովի և Թալանթ Օգոբաևի գեղանկարչական աշխատանքները: Դրանք գործեր են, որոնցում հեղինակները, ուշադրության կենտրոնում ունենալով ղրղզ ժողովրդի անցյալն ու ներկան, յուրահատուկ արտահայտչամիջոցներով վերաիմաստավորել են ազգային ավանդույթները՝ դրանք ներկայացնելով սեփական ընկալումների և անհատականության միջոցով:

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:
    Դիտվել է 653 անգամ