Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվան վերջին հրաժեշտն է տալիս սիրված արտիստին

03.15.2018

Այսօր, մարտի 15-ի առավոտվանից, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, արվեստագետներ և հազարավոր թատերասերներ վերջին հրաժեշտն էին տալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին, որը կյանքի 82-րդ տարում վախճանվել էր հիվանդանոցում, մարտի 12-ին:

Դերասանի դագաղը տեղադրվել էր թատրոնի բեմին:

Քաղաքացիական հոգեհանգստից հետո Օլեգ Տաբակովի մարմինն այսօր, տեղական ժամանակով ժամը 16:00-ին կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանի կենտրոնական ծառուղում:
    Դիտվել է 371 անգամ