Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լ. Մութաֆյան. «Սահմռկում եմ գրելու մտքից... »

11.08.2013

Մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասին օրերս ռուսական НТВ հեռուստաընկերության ալիքով ցուցադրված հաղորդումը առաջացրել է ինչպես որոշ թատերասերների, այնպես էլ Ֆրունզիկ Մկրտչյանի ազգականների վրդովմունքը:

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, ով այդ հաղորդման հրավիրյալ մասնակիցներից մեկն էր «Tert.am»-ին ասել է, որ դա ավելի շատ բամբասանք, «քան հաղորդում էր, ու ինձ ահավոր դուր չեկավ, որ ինչ-որ մանր-մունր, զզվելի հարցեր էին շոշափվում, փոխանակ խոսեն իր ստեղծագործության մասին»:

Իսկ թատերագետ Լևոն Մութաֆյանը «Facebook»-ի իր էջում անդրադառնալով այդ հարցին արձանագրել է, որ «Ցավ պատճառեց այն, որ ներկայացվեց, իբր Մհեր Մկրտչյանը մահացել է անտերունչության մեջ…»: Նա նշել է, որ «Ճշմարտություններն այլ են... »:

Թատերագետը իր գրառման մեջ անդրադարձել է նաև հաղորդման մեջ սուբյեկտիվ և հարցերը միակողմանի ներկայացնելու ընդգծված միտումին` նշելով, որ օրինակ, «…չափազանց անգույն ներկայացվեց Թամար Հովհաննիսյանը», ում «խոսք ասելու հնարավորություն այդպես էլ գրեթե չտրվեց..»:

Եվ, վերջապես, խոսվում է հաղորդավարի կողմից հեռախոսազրույցի հրավիրված մեծանուն դերասանի եղբայր Ալբերտ Մկրտչյանի մասին, ով լսափողը լռելյայն վայր դրեց ու չպատասխանեց ռուս հաղորդավարին և այդ լռությունը նույնպես,հաղորդումը սենսացիայի վերածելու մտայնության ներքո, «այլ ենթատեքստ ստացավ… »:

«Աստված ինձ ուժ և հնարավորություն տա, կգրեմ ողջ ճշմարտությունը Մհեր Մկրտչյանի ապրած կյանքի, երջանկության ու դժբախտության մասին... Պարզապես հիմա դեռ չեմ կարողանում... Սահմռկում եմ գրելու մտքից... »,- նշել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ Լևոն Մութաֆյանը:
    Դիտվել է 621 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164