Թուրքիան փորձում է տնօրինել Ռուսաստանում գտնվող Ուրարտական մշակութային արժեքները03.16.2018
Թուրքիայի բարեկարգման և բնակավայրերի նախկին նախարար Ֆարուք Օզաքը, որը հիմա զբաղվում է պատմական հին հուշարձանների որոնումներով, Ռուսաստանից պահանջել է Թուրքիային հանձնել այդ երկրում հայտնված ուրարտական արժեքավոր գտածոները: Նրա կարծիքով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայից Ռուսաստան տեղափոխված այդ արժեքների ընդհանուր քաշը անցնում է 30 տոննայից: Այդ մասին «rusarminfo.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Մեզ պատկանող պատմաական հուշարձանները,- գրում է Օզակը,- հավանաբար գտնվում են Ռուսաստանի ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում: 100 տարի առաջ ռուսների գողացած հուշարձանների թվում բազմաթիվ են ուրարտական ժամանակաշրջանի արժեքները, ինչպես նաև օսմանյան ժամանակաշրջանի 200 ձեռագրեր: Մենք ցանկանում ենք, որ Պուտինը ետ վերադարձնի այն ամենը, ինչը նրանց մոտ է պահվում ողջ այս ժամանակամիջոցում»,- «Milliyet» թերթին ասել է նախկին նախարարը:
Ըստ թուրքական պարբերականի, Ֆարուկ Օզակը դեռ 2013թ.-ին այդ մասին տեղեկացրել է իր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որն էլ, իր հերթին, մինչև 2014-2015թթ.-երի ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը, այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ:
Ուրարտուն, կամ Արարատյան թագավորությունը, իր հայրենի բնօրրանում կազմավորված հայկական հզոր պետություն էր, որը պատմական թատերրաբեմում գոյատևել է մ.թ.ա. 9-6-րդ դարերում: