Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Թատերական ընտանիքներ: Թատերական լեգենդներ» թեմայով


Մոսկվայում, մարտի 27-ից՝ թատրոնի միջազգային օրից երեք օր առաջ, կիրականացվի «թատրոնների գիշեր» ակցիա: Այդ մասին քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Միջոցառմանը կմասնակցեն 60 թատրոններ, որոնք համախմբվել են «Թատերական ընտանիքներ: Թատերական լեգենդներ» խորագրով թեմայի շուրջ: Ծրագրում նախատեսված են այդ թատրոնների խաղացանկային ներկայացումների ցուցադրություններ, ինչպես նաև վարպետաց դասեր, էքսկուրսիաներ թատրոնների անդրկուլիսներում, ստեղծագործական հանդիպումներ հայտնի դերասանների, թատրերական դինաստիաների ներկայացուցիչների, դրամատուրգների հետ:

«Թատրոնների գիշերն» այս անգամ կանցկացվի «Մոսկովյան մշակութային ֆորում – 2018»-ի շրջանակներում, որին,ընդհանուր առմամբ, մասնացում են 500 մշակութային հսատատություններ: Այս ծավալուն իրադարձության ընթացքում տեղի կունենա 800 միջոցառում, 500 վարպետաց դաս և ավելի քան 40 ստեղծագործական երեկո: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 883 անգամ
    123456789