Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմեկնարկի «Նուրեևյան սեզոններ» խորագրով միջազգային նոր նախագիծը

03.17.2018

Այսօր՝ մարտի 17-ին, բալետի աշխարհը նշում է ծագումով ռուսաստանցի լեգենդար պարող Ռուդոլֆ Նուրեևի 80-ամյակը: Այդ առթիվ Մոսկվայում երեկոյան կտրվի «Նուրեևյան սեզոններ» խորագրով միջազգային նոր նախագիծը, որի առաջին միջցառումը կդառնա «Ապստամբ հրեշը» ֆիլմի ցուցադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Կինոռեժիսոր Տատյանա Մալևայի այս ֆիլմը թողարկվել է 2012թ.-ին: Այն միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է:

Ասենք, որ Նուրեևի մասին կենսագրական ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպվի նաև Տրետյակովյան պատկերասրահում: Այս նույն միջավայրում լեգենդար պարողի մասին կպատմի նաև բացվող ցուցահանդեսը:

Ընդհանրապես Նուրեևին նվիրված հոբելյանական միջոցառումներից գլխավոր իրադարձությունը կկայանա Կրեմլի համերգային դահլիճում, որտեղ տեղի կունենա «Ռուդոլֆ Նուրեև: Անցյալից դեպի ապագա» գալա համերգը՝ ռուսական և համաշխարհային բալետի աստղերի մասնակցությամբ:

Նուրեևին նվիրված հոբելյանական հանդիսությունների պարագծում պետք է դիտարկել նաև «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած «Նուրեև» բալետը, որի հերթական ցուցադրությունները կկայանան Մեծ թատրոնում՝ հունիսի վերջին:

Տարվա ընթացքում Ռուդոլֆ Նուրեևի 80-ամյակին նվիրված միջոցառումներ կկայանան նաև Սանկտ-Պետերբուրգում, Փարիզում, Նյու-Յորքում և այլ քաղաքներում:

Ռուդոլֆ Նուրեևը ծնվել է Խորհրդային Ռուսաստանում: 1961թ.-ին Փարիզում հյուրախաղերի մեկնելուց հետո, ֆրանսիական իշխանություններից խնդրել է քաղաքական ապաստան: Նա համարվում է 20-րդ դարի համաշխարհային բալետի նշանավոր պարողներից մեկը, եղել է Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի, Բրիտանիայի Արքայական բալետի, Վիենայի և Փարիզի օպերաների մենապարող: Նուրեևը ղեկավարել է նաև Փարիզի օպերայի բալետային խումբը, հաջողությամբ հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Մահացել է 54 տարեկան հասակում:
    Դիտվել է 104 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ