Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթը չպետք է սուբսիդավորվի մնացորդային սկզբունքով

03.19.2018


«Եթե մշակույթի ոլորտը դառնա ամենից ծավալունը, ապա այդ տարածության մեջ ապրող մարդու միջոցով մենք ձեռք կբերենք և մնացածը: Իսկ առայժմ, ինձ թվում է, կատարվում է հակառակը: Ահա թե ինչու մենք մեծ արագությամբ հայտնվում ենք «թշնամիների» օղակում և անընդհատ պատմում ենք ռազմական բնագավառում մեր ձեռքբերումների մասին և ոչ թե այն միակ ոլրտի մասին, որը զբաղվում է մարդով: Չէ, որ մշակույթը նախ և առաջ մարդն է»,- հայտարարել է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռայխելգաուզը:

Ռուսաստանի մշակույթի գործիչները հույս ունեն, որ մարտի 18-ին իրենց երկրում անցկացված նախագահական ընտրություններից հետո կառավարման ոլորտում սպասվելիք փոփոխությունները կառնչվեն նաև մշակույթին:

Ռայխելգաուզը կարծում է, որ նախ և առաջ կավելացվեն այս ոլորտին հատկացվող պետական դոտացիաները: Ըստ նրա «մշակույթը Ռուսաստանի գլխավոր արտահանվող ապրանքն է»: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Մասնակցելով խոշոր միջազգային փառատոներին և արտասահմանյան համալսարաններում դասախոսություններ կարդալով՝ թատերական գործիչը եկել է այն համոզման, որ պետք է իրենց այդ կարևոր արժեքը պահպանել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունը և նախագահը զբաղվեն այդ հարցով շատ ավելի մոտիկից, որպեսզի մշակույթի սուբսիդավորումը չիրականացվի մնացորդային սկզբունքով:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 655 անգամ