Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հավանաբար քաղաքային իշխանությունները կպահպանեն...

03.19.2018



Չբացահայտված, բայց հանրահայտ բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին Նյու-Յորքում ստեղծել է մի նոր վիմանկար, որով իր օժանդակությունն է հայտնել Թուրքիայի քաղաքացի, ծագումով քուրդ լրագրող և գեղանկարիչ Զահրա Դոգանին, որը գրեթե երեք տարի անցկացրել է թուրքական բանտում՝ նախագահ Էրդողանին քննադատելու և Թուրքիայի բանակի կողմից 2015թ.-ին ավերակների վերածված Նուսայբին քաղաքը պատկերելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «outstyle.org»-ին:

Մեծամասշտաբ այդ աշխատանքի համար նկարիչն ընտրել է Նյու-Յորքի Բաուերի և Հյուսթոն-սթրիթ փողոցների խաչմերուկում գտնվող շենքի պատը: Նկարը ունի 20 մետր երկարություն, որտեղ պատկերված է Զահրա Դոգանը, և ճաղերի քանակով անազատության մեջ նրա անցկացրած օրերը խորհրդանշող վանդակաշարեր:

2016թ.-ի ձերբակալված Զահրա Դոգանը անազատության է դատապարտվել այն հիմնավորմամբ, որ նա իր ստեղծագործությունը նկարել և սոցիալական ցանցում տարածել էր պարետային ժամին և ցուցադրել է ռազմական գործողություններ, որոնք իրականացվում են ոչ այնքան հեռու վայրում: Նրա դատավճիռը հրապարակվել է 2017թ.-ին: Նա, ընդհանուր առմամբ, բանտում անցկացրել է 33 ամիս:

Ասենք, որ Բենքսիի աշխատանքները գնահատվում են շատ բարձր՝ հարյուրհազարավոր դոլար արժողությամբ: Եվ ամենայն հավանականությամբ նյու-յորքյան այս նոր ստեղծագործությունը կմնա և կպահպանվի քաղաքային իշխանությունների կողմից:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 113 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ