Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը առաջադրվել է նահանգապետի թեկնածու

03.20.2018

Ամերիկացի դերասանուհի Սիթիյա Նիքսոնը, որը հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» պաշտամունքային սերիալում խաղացած հերոսուհի Միրանդայի դերակատարմամբ, հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում կառաջադրվի Նյու-Յորքի նահանգապետի թեկնածու: Այդ մասին «thr.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Ես որևէ այլ տեղ երբևէ չեմ ապրել: Այստեղ եմ հասակ առել և այստեղ եմ մեծացրել իմ երեխաներին: Մեր նահանգը ամենից անարդարն է երկրում: Մեզ մոտ անհավատալի հարստությունը գոյակցում է սարսափելի աղքատության հետ: Ես սիրում եմ Նյու-Յորքը և այսօր հայտարարում եմ իմ թեկնածության առաջադրման մասին»,- մեգապոլիսի բնակչությանը դիմելով ասել է Սիթիյա Նիքսոնը:

Նրա ասելով, նահանգապետի պաշտոնում ինքը պատրաստվում է պաշտպանել բժշկական սպասարկման մատչելիությունը Նյու-Յորքի ողջ բնակչության համար, պայքարել սոցիալական անհավասարության և անօրինական կալանավորումների դեմ: Բացի այդ Նիքսոնը խոստացել է ժամանակակից դարձնել և վերանորոգել Նյու-Յորքի մետրոն:

Նախկինում դերասանուհին բազմիցս քննադատել է Նյու-Յորքի գործող նահանգապետ Էնդրյու Քուոմոյին:
Սիթիյա Նիքսոնը մտադիր է առաջադրվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կյողմից:

Ասենք, որ ներկա նահանգապետ Քուոմոն մտադիր է իր պաշտոնավարությունը շարունակել նաև հաջորդ ընտրաշրջանում և նույնպես առաջադրվում է Դեմոկրատական կուսակցության կողմից: Ըստ սոցհարցումների նրան համակրում է ընտրողների 66 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ Սիթիյա Նիքսոնի համակիրների թիվն առայժմ չի գերազանցում ընտրողների ընդհանուր թվի 19 տոկոսը:

Նյու-Յորքի նահանգապետի ընտրությունները կկայանան 2018թ.-ի նոյեմբերի 6-ին:
    Դիտվել է 286 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179