Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք ունակ են և ցանկանում են...

03.21.2018

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովի մահից հետո, Ռուսաստանում թատրոնին վերաբերող հրատապ քննարկման հարցերից մեկն էլ դարձել է տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնների համատեղման կամ առանձին մարդկանց միջոցով իրականացնելու պարզաբանումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Այս պահին թատրոնի ղեկավարման ցանկացած ձև հնարավոր է: Կարող է լինել միանձնյա և երկու հոգու կողմից ղեկավարում»,- նշել է, օրինակ Մայակովսկու անվան թատրոնի տնօրեն Լեոնիդ Օշարինը:

Նրա կարծիքով այդ երկու սխեմաներն էլ գոյության իրավունք ունեն: Նա նշել է, որ եթե մեկ անձ իրականացնում է և գեղարվեստական ղեկավարի, և տնօրենի պաշտոնը, սովորաբար, ունենում է առաջին տեղակալ, որն էլ կատարում է տնօրենի աշխատանքը: Հենց այդպիսին էր Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավարման կառուցվածքը՝ մինչև Օլեգ Տաբակովի մահը:

Պետք է նշել, որ վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանում թատրոնի ղեկավարման ձևը որոշվում է այն հանգամանքով, թե ո՞վ կամ ովքե՞ր են այդ գործն իրականացնելու համար նախատեսվող թեկնածուն կամ թեկնածուները: Կան գեղարվեստական ղեկավարներ, որոնք ունակ են և ցանկանում են այդ երկու աշխատանքները համատեղել, սակայն կան նաև այնպիսիք, որոնք չեն ցանկանում լինել տնօրեն: Դրանից ելնելով էլ թատրոնների կանոնադրություններում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

«Կյանքը ցույց է տալիս, որ գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնների համատեղումը մեկ անձի մեջ գեղարվեստական ղեկավարին դարձնում է արտակարգ խոցելի: Մենք դա չենք ցանկանում»,- ասել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալեքսանդ Ժուրավսկին:

Ասենք, որ ավելի վաղ Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը նախարարությանն առաջարկել էր համատեղ մշակել երաշխավորություն, որը կօգներ սահմանազատել թատրոնների գեղարվեստական ղեկավարի և տնօրենի ազդեցության ոլորտները:

Ռուսաստանում այսօր գործող օրենսդրության համաձայն, այդ երկու պաշտոնների համատեղման կամ առանձին մարդկանց միջոցով իրականացման հարցի որոշումը կայացնում է թատրոնի հիմնադիրը: Ասենք, որ առավել հաճախ ընտրվում է միանձնյա ղեկավարման ձևը: Ըստ Ալեքսանդ Կալյագինի, հենց այդ պատճառով էլ թատրոնների նկատմամբ վերջին շրջանում առաջանում են ֆինանսա-տնտեսական խախտումների հետ կապված այդքան շատ պահանջներ:
    Դիտվել է 917 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ