Ավելի հաճախ գնում են թանգարաններ, քան՝ ֆուտբոլ03.21.2018
Ռուսաստանում բնակչությունը ավելի հաճախ գնում է թանգարաններ,քան` ֆուտբոլ: Այսպես է բնութագրել իրենց երկրում մշակութային հաստատություններ այցելությունների ծավալը Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
Նրա ասելով 2017թ.-ին թանգարաններում այցելուների թիվը կազմել է 125 մլն մարդ: Դա նշանակում է, որ վերջին հինգ տարում դաշնային ենթակայության թանգարաների եկամուտներն ավելացել են 151 տոկոսով: «Սա կինո չէ, առևտուր չէ»,- ասել է Մեդինսկին՝ ակնարկելով, թերևս, որ Ռուսաստանում մարդիկ սկսել են կանգ չառնել հոգևոր սնունդի համար պահանջվող ծախսերի առջև:
Այս տվյալները ՌԴ մշակույթի նախարարը հրապարակել է «Ռուսաստանի Դաշնության մշակութային քաղաքականության ժամանակակից մոդելը» զեկուցման մեջ, որը նա ներկայացրել է այսօր՝ մարտի 21-ին, Դաշնային խորհրդում:
Ասենք, որ Մեդինսկին անդրադարձել է նաև թատրոնի ոլորտին՝ նշելով, որ այստեղ առաջատարները դաշնային ենթակայության թատրոններն են: Մեդինսկու ասելով ներկայացումների քանակը 5 տարում ավելացել է 31 տոկոսով, իսկ հանդիսատեսներինը՝ 42 տոկոսով: Նա նաև նշել է, որ մշակույթի ոլորտում վճարովի ծառայությունների ընդհանուր շահույթը կազմել է 118 տոկոս: Բացի այդ 2017թ.-ին 27 տոկոսով աճել է ֆիլհարմոնիայի աբոնեմենտների վաճառքի ծավալը: