Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երիտասարդները սկսում են հանդիպել գիշերները

03.22.2018


Առնոլդ Շվարցնեգերի որդին՝ Պատրիկը, որը նույնպես դերասան է, առաջին անգամ հանդես է եկել մեծ կինոյում՝ նկարահանվելով «Կեսգիշերային արև» մելոդրամայում: Այդ մաասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

24-ամյա դերասանի մարմնավորած հերոս Չառլին սիրահարվում է Քեթիին, որի համար արևի լուսը վտանգավոր է: Երիտասարդները սկսում են հանդիպել գիշերները: Սակայն մի անգամ աղջիկը որոշում է որ տղայի հետ պետք է հանդիպի ցերեկով...

Ֆիլմի ռեժիսորն է Սքոթ Սպիռլը, որի համար նույնպես այս կինոնկարը դեբյուտային է՝ նախկինում նա նկարահանել է միայն երաժշտական հոլովակներ:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 366 անգամ