Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիտել թատերական ներկայացումներ, ունկնդրել դասական երաժշտություն

03.23.2018



Այսօր մեկնարկել է«Մոսկվայի մշակութային ֆորում-2018»-ը: Մշակույթի և ոլորտային նախարարությունների, բիզնեսի ներկայացուցիչների այս յուրահատուկ հավաքն իր երեքօրյա աշխատանքների ընթացքում կգործի երկու՝ մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների համար նախատեսված գործնական և քաղաքի բնակիչների և հյուրերի համար նախատեսված փառատոնային-կրթական հոսքերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Ֆորումի աշխատանքներին մասնակցողները հնարավորություն կունենան իմանալ իրեց բնակության վայրերին մոտ տեղաբաշխված գրադարանների ու մշակութային կենտրոնների մասին, դառնալ գրադարանների բաժանորդներ, իմանալ իրենց տանը մոտ գտնվող արվեստի դպրոցներում տարվող աշխատնքների մասին, դիտել թատերական ներկայացումներ, ունկնդրել դասական երաժշտություն, մասնակցել թեմատիկ քննարկումների, հանդիպել հայտնի արտիստների, լրագրողների հետ և այլն:

Ընդհանուր առմամբ, ֆորումի երեք օրերի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն 500 մշակութային հստատություններ, բացի այդ, կկազմակերպվեն 800 տարբեր մշակութային միջոցառումներ կկայանան 40 ստեղծագործական հանդիպումներ, իսկ վաղը՝ մարտի 24-ին, գործի կդրվի «Թատրոնների գիշեր» նախագիծը:

Բոլոր միջոցառումների մուտքը ազատ է:

«Մոսկվայի մշակութային ֆորում»-ը քաղաքապետարանի նախաձեռնությունն է: Այն անցկացվում է 2016թ.-ից: Առաջին անգամ այս միջոցառմանը մասնակցել է 50 հազար մարդ, 2017-ին՝ 12 հազարով ավելի: Նախորդ երկու ֆորումների ժամանակ մասնակիցները ստացել են 18 հազար գիրք, իսկ 7,5 հազար մարդ էլ դարձել են գրադարանների բաժանորդներ և 1,3 հազարն էլ՝ անդամագրվել են տարբեր մշակութային ակումբների ու խմբակների:

Ավելացնենք, որ նախորդ երկու տարիներին մոսկովյան «Թատրոնների գիշեր» նախագծին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 14 հազար հանդիսատես:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 822 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ