Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիպումը տեղի է ունենում ոչ թե գնացքում, այլ... ֆիթնես-ակումբում

03.23.2018


Այսօր՝ մարտի 23-ի երեկոյան, նշանավոր խորեոգրաֆ Ջոն Նոյմայերը Ռուսաստանի Մեծ թատրոնում կներկայացնի իր նոր բեմադրությունը, որը մասնագետների գնահատմամբ կարելի է ընկալել որպես ժամանակակից կյանքի հայելի՝ ներկայացված դասական ստեղծագործության հիմքի վրա: Այդ մաին տեղկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Լև Տոլստոյի հանրահայտ ստեղծագործությունը Նոյմայերը խտացրել և տեղավորել է 2 ժամի մեջ: Նա իր ներկաացման մեջ գերակայությունը տվել է ոչ թե գրքին, այլ այն մտքերին և զգացմունքներին, որոնք առաջանում են այն ընթերցելուց հետո: Խորեոգրաֆը իր հերոսներին ոչ թե քննարկում, այլ նրանց հետ ապրում է, ցավակցում և այս նախագծի մեջ տեսնում է հատուկ առաքելոթյուն:

Տոլստոյը գրել է իր ժամանակակցների մասին: Նոյմայերը բեմադրում է այսօրվա հանդիսատեսի համար: Ներկայացում, որտեղ կա 27 տեսարան ժամանակակից Ռուսաստանի մասին:

Կերպարները ճանաչելի են: Կարենինը կարծես ժամանակակից քաղաքական գործիչներից արտագրված կերպար լինի, որոնք ինտրիգներ են մտածում, հայտարարում օրենքներ և կառուցում կարիերա: Քիչ դեկլարատիվություն և շատ պար: Նայմայերի ոճը պլաստիկայի առումով զուսպ է, լակոնիկ: Շատ են աջակցումները և ցատկերը:

Իրենց պատմությունը հերոսները հյուսում են Չայկովսկու և Շնիտկեի երաժշտության ներքո: Եվ մի փոքրիկ նկատառում ևս:

Աննա Կարենինայի և Վրոնսկու հանդիպումը տեղի է ունենում ոչ թե գնացքում, այլ... ֆիթնես-ակումբում: Մնացածը, ինչպես ասում են, ըստ տեքստի է՝ կիրք, կասկածներ, հուսահատություն, մահ...

Ջոն Նոյմայերի Աննա Կարենինան տարբերվում է իր նախորդներից, թեև նույնքան գայթակղիչ է, որքան նրանք:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 876 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ