Հանդիսատեսն էլ չունի ներկայացումներ դիտելու հոգևոր ուժ 03.26.2018
Ռուսաստանի Կուզբասի տարածաշրջանի ղեկավարի որոշմամբ առաջիկա երեք օրերին (մարտի 26-28-ին) դադարեցվել է կինոթատրոնների աշխատանքը: Դպրոցներում դասեր չեն անցկացվի: ժամանցի վայրերի և թատրոնների դռները նույնպես փակ կլինեն:
Կեմերովո քաղաքի երիտասարդության և մանուկների թատրոնի պաշտոնական կայքում զետեղվել է խոր վշտի ու ցավակցության հետևյալ տեղեկատվությունը:
«Սիրելի մարդիկ, ուշադրություն: Սարսափելի ողբերգության այս օրերին, վշտով ու ցավով լցված, թատրոնի արտիստները, վարչակազմը և քաղաքի ղեկավարությունը որոշում են ընդունել չեղյալ համարել այս շաբաթվա բոլոր ներկայացումները: Մենք, պարզապես, հոգևոր ուժ չունենք ինչ-որ բան խաղալ հիմա: Վստահ ենք, որ հանդիսատեսն էլ չունի ներկայացումներ դիտելու հոգևոր ուժ: Մենք կաշխատենք բոլոր ներկայացումները տեղափոխել ապրիլ ամիս...»
Այսօրվանից, մարտի 26-ից, Ռուսաստանի տարածաշրջանների Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչների հանձնաժողովի որոշմամբ Բաշկիրիայում, Խաբարովսկի երկրամասում, Ալթայում, Ուրալում, Օմսկում, Ռոստովի, Սամարայի, Սարատովի և էլի մի շարք մարզերում կանցկացվեն կինոթատրոնների և ժամանացի վայրերի զննումներ:
Այս միջոցառումները տեղական և համառուսաստանյան մասշտաբներով սկսվել են կիրակի՝ մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և դրա արդյունքում արձանագրված մեծ ողբերգության պատճառով: Ըստ ռուսական լրատվամիջոցների, հրդեհը բռնկվել է քառահարկ շենքի վերին հարկերում, որտեղ գտնվում են մի քանի կինոդահլիճ և մանկական խաղի գոտիներ: Ըստ վերջին տվյալների, Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհին զոհ է դարձել 64 մարդ: