«Երաժշտության հնչյունները» ֆիլմի սաունդթրեքը ճանաչվել է ազգային հարստություն03.27.2018
Ամերիկյան «Երաժշտության հնչյունները» ֆիլմի սաունդթրեքը ճանաչվել է ԱՄՆ-ի ազգային հարստություն: Այդ մասին «Reuters» լրատվական գործակալության տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «unyweb.com»-ին:
Ստեղծագործությունը մշակութային և պատմական նշանակության համար կմտցվի Կոնգրեսի գրադարանին կից աուդիոձայնագրությունների ազգային ռեեստր:
Այդպիսի կարգավիճակ է շնորհվել «Fleetwood Mac» համույթի 1977թ.-ին թողարկված «Rumours» ձայնապնակին, Թոնի Բենեթթի «I Left My Heart In San Francisco» երգին, ինչպես նաև «Bill Haley & His Comets» խմբի «Rock Around The Clock» և «Temptations» խմբի «My Girl» երգերին:
Այս նոր համալրումից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանին կից աուդիոձայնագրությունների ազգային ռեեստրում պահվող ձայնագրությունների թիվը հասավ 500-ի:
Ամեն տարի ցուցակում ավելացվում են 25 նոր անվանումներ, որոնք նվազագույնը 10 տարեկան են: