Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը հայտարարել է. «Մենք չենք կարող այլ կերպ վարվել»

03.28.2018

Այս օրը, մարտի 28-ը, Ռուսաստանում հայտարարված է համազգային սգօ օր: Թատրոնները փոխել են խաղացանկային ծրագրերը, չեղյալ են համարվել ժամանցային բեմադրությունները և տեղափոխվել մեկ ուրիշ օր:

Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհին զոհ գնացածների հիշատակը հարգելու համար, օրինակ, Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի պատմական բեմում նախապես հայտարարված «Պախիտա» բալետի փոխարեն այսօր կներկայացվի Ադոլֆ Ադանի «Ժիզելը»:

Նույն երեկոյան, այս թատրոնի համերգային դահլիճում դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ կհնչի Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»:

Իսկ շատ մշակութային հաստատություններ էլ իրենց ծրագրերում փոփոխությունները կատարել էին մինչև համազգային սուգ հայտարարելը: Օրինակ, Սևաստոպոլի Լունաչարսկու անվան թատրոնը դեռ երկու օր առաջ դիմելով իր հանդիսատեսներին՝ տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշել էր. «...Երկրում պաշտոնական սուգ չի հայտարարվել, սակայն մենք չենք կարող այլ կերպ վարվել, երբ զոհվել են մարդիկ: Երբ այրվել են երեխաներ»:

«Այս օրերին ուրախությունների, զվարճանքի և ծիծաղի համար տեղ չկա»,- իր պաշտոնական կայքում հայտարարել է Օռլով քաղաքի «Ազատ տարածություն» թատրոնը և չեղյալ հայտարարել թատրոնի միջազգային օրվա առթիվ, մարտի 27-ին նախատեսված «Երբ երգում է արտիստի հոգին» ներկայացում-համերգը:

Այդպես են վարվել նաև բազմաթիվ այլ քաղաքների թատրոններ:

Մոսկվայում նույնպես իրենց ներկայացումները հետաձգել են մի շարք թատրոններ, որոնց օրինակին, ենթադրվում է, որ մարտի 28-ին կմիանան նաև հատկապես այն թատերախմբերը, որոնց ծրագրում նախատեսված են եղել կատակերգություններ:

Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը նախօրեին՝ թատրոնի միջազգային օրը, կոչ է արել, որպեսզի թատրոններում հայտարարվի լռության րոպե: «Եկեք այսօր, ներկայացումից առաջ դուրս գանք բեմ, հանդիսատեսների դիմաց և բոլորով միասին մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը, որոնց կյանքը այդքան ողբերգականորեն ընդհատվեց Կեմերովոյում»,- գրել է Կալյագինը մարտի 27-ին:

Հիշեցնենք, որ կիրակի՝ մարտի 25-ին, Ռուսաստանի Կուզբասի տարածաշրջանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և դրա արդյունքում արձանագրված մեծ ողբերգության պատճառով զոհվել է 64 մարդ, որոնցից 41-ը՝ երեխաներ:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1026 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ