Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սեփական ներկայացումների վրա արտասահմանցիների ուշադրությունը գրավելու համար

03.29.2018


Այսօր՝ մարտի 29-ին, Մոսկվայում «Ոսկե դիմակ» փառատոնի շրջանակներում աշխատանքներն սկսեց «Russian Case» ծրագիրը: Հասցեագրված լինելով թատրոնի արտասահմանցի պրոդյուսերներին, քննադատներին, թատրոնների տնօրեններին՝ այն նպատակ ունի անհամեմատ սեղմ ժամկետներում նրանց ծանոթացնել այսօր ռուսական բեմարվեստում տիրող իրականությանը: Այդ մասին տեղեկացնոմ է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Russian Case»-ին , որը որպես փոքր և յուրահատուկ փառատոն անցկացվում է 2000թ.-ից, այս տարի կմասնակցեն 27 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Ավստրիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Շվեյցարիայից և այլն:

Ասենք, որ այս տարի առաջին անգամ այս միջոցառումը կհյուրընկալի նաև Թուրքիայի թատերական միջազգային փառատոնի ներկայացուցիչներին:

Ծրագրում ընդգրկված են 25 բեմադրություն: Դրանք ցուցադրվելու են «շոուքեյսի» սկզբունքով, որը հնարավորություն է տալիս արտասահմանցի հյուրերին դիտելու ծրագրում ընդգրկված առավելագույն թվով ներկայացումներ:

Հիշեցնենք, որ Ռուսական «Վոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա 2018թ ապրիլի. 15-ին:
    Դիտվել է 31 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278>>հաջորդ