Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալբերտ Մկրտչյան. «Հաճախ են փորձել Մհերին ներկայացնել այլ լույսի ներքո»

11.09.2013

«Հաճախ են փորձել Մհերին ներկայացնել այլ լույսի ներքո՝ իբր սրտացավություն խաղալով, բայց այդ մարդկանց մեծ մասը Մհեր Մկրտչյանի հետ երբևէ առնչություն չի ունեցել»,- «MediaMall.am»-ի հետ զրույցում ասել է Դերասանի եղբայր, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչանը :

Ըստ լրատվամիջոցի, Ալբերտ Մկրտչյանը նաև անդրադարձել է Ռուսական «НТВ » հեռուստաալիքով Մհեր Մկրտչյանի թոռնուհու մասնակցությամբ հաղորդման մասին թատերագետ Լևոն Մութաֆյանի հրապարակմանը և նշել, որ « Ինչ վերաբերվում է երեկվա հրապարակմանը, միայն մի բան կասեմ՝ գետինը չե՞ս մտնում, Լևոն Մութաֆյան, որ իմ փոխարեն հարցազրույց ես տալիս»:

Հիշեցնենք, որ մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասին ռուսական НТВ հեռուստաընկերության ալիքով օրերս ցուցադրված հաղորդումը առաջացրել է շատերի վրդովմունքը:

Նույնիսկ այդ հաղորդման հրավիրյալ մասնակիցներից մեկը` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հայտարարել էր, որ այդ թողարկումը ավելի շատ բամբասանք, «քան հաղորդում էր, ու ինձ ահավոր դուր չեկավ, որ ինչ-որ մանր-մունր, զզվելի հարցեր էին շոշափվում, փոխանակ խոսեն իր ստեղծագործության մասին»:
    Դիտվել է 1146 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ