Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Միխայիլ Ուգարովը

04.02.2018

62 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Մոսկվայի «Տեատր.Doc» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Ուգարովը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Թատերական գործչի մահվան պատճառը եղել է սրտի տագնապը:

«Շտապ օգնությունը արագ է ժամանել, սակայն չի հասցրել»,- Facebook-ի իր էջում հայտնել է «Տեատր.Doc»-ի ռեժիսոր Մարինա Ռազբեժկինան՝ հրապարակելով նաև այսպիսի տողեր. «Մահացել է Միշա Ուգարովը: Անսպասելի է, ցավալի և սարսափելի»:

«Նա մարդ էր, որի յուրաքանչյուր խոսքը վերածվում էր ժամանակակից թատրոնի միտումի»,- գրել է ռուսաստանցի թատերագետ Պավել Ռուդնևը:

Միխայիլ Ուգարովը ծնվել է 1956թ.-ին: Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Սկսել է գրել 1980թ.-ից: Նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն ուներ «Օբլոմ off» վերնագիրը: 1990թ.-ի կեսերին Ուգարովն իր գործընկեր և համախոհ Ելենա Գրեմինայի հետ գրել է «Պետերբուրգյան գաղտնիքներ» հեռուստասերիալի սցենարը, որը 1997թ.-ին արժանացել է Ռուսաստանի հեռուստաակադեմիայի «Տեֆֆի» մրցանակին: Իսկ 2014թ.-ի Ուգարովը ըստ Ելենա Գրեմինայի համանուն պիեսի նկարահանել է « Չ եղբայրները» գեղարվեստական կինոնկարը, որը պատմում էր Չեխով եղբայրների մեկ օրվա կյանքի մասին:

Ուգարովի կյանքի գլխավոր գործը թատրոնն էր: Այս ոլորտում նրա կատարած աշխատանքների պսակը, Ելենա Գրեմինայի և Ալեքսանդր Ռոդիոնովի հետ համատեղ, դարձավ «Տեատր.Doc» թատրոնի հիմնադրումը: Այս անկախ վավերագրական թատրոնը դարձավ ժամանակակից մոսկովյան թատրերական միջավայրի այն եզակի տարածությունը, որտեղ հիմնականում բեմադրվում էին սուր սոցիալական հարցադրումներ բարձրացնող ներկայացումներ՝ ստեղծված փաստացի նյութերի վրա:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ