Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Սուխումիի առաջին միջազգային կինոփառատոնը

04.02.2018

Այսօր՝ ապրիլի 2-ին, Աբխազիայի մայրաքաղաքում մեկնարկել է Սուխումիի առաջին միջազգային կինոփառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Այս կինոստուգատեսն անցկացվում է կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի համար: Մրցույթի այսպիսի ձևաչափը յուրահատուկ հրավեր է հատկապես երիտասարդ կինեմատոգրաֆիստներին, որոնք «դեռ չեն հասցրել ձեռք բերել պետական կամ մեկենասային հովանավորչություն»:

Մրցույթին ներկայացվել է 3 հազար մասնակցության հայտ, սական միջոցառման տնօրինությունը դրանցից միայն 32-ն է ընդգրկվել հիմնական ստուգատեսում: Այդ աշխատանքները գնահատելու է ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր, ազգությամբ հայ Աննա Մելիքյանի նախագահությամբ գործող մրցավարական թիմը:

Մրցութային ֆիլմերի աշխարհագրական ընդգրկումը բավականին ընդարձակ է: Աբխազական առաջին միջազգային կինոփառատոնին մասնակցում են Աբխազիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իրանում, Ուզբեկստանում և Մարրոկոյում նկարահանված կինոժապավեններ:

Կինոփառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև հատուկ կինոդիտումներ, կլոր սեղան և վարպետաց դասեր:

Սուխումիի առաջին միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 759 անգամ