Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փող կա՝ ներկայացումը կլինի. չկա՞, ուրեմն, ներկայացում չի լինի

04.03.2018

Ռուսաստանի ժողովրդական դերասանուհի Մարիա Արոնովան «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման մեջ զբաղված իր գործընկերների հետ Սուրգուտ քաղաքի թատրոնի հարթակում հրաժարվել է սկսել ներկայացումը՝ իրենց հյուրախաղերը կազմակերպող կողմից հոնորարը չվճարելու պատճռվ: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դերասանուհին հայտարարել է, որ կազմակերպիչները ոչ միայն ներկայացումից առաջ չեն վճարում իրենց հոնորարը, այլև դերասաններից պահանջում են սուտ լուր տարածել այն մասին, որ կան ինչ-որ տեխնիկական խնդիրներ: Դերասանուհին նաև իր բողոքն է հայտնել, որ առանց թատերախմբին տեղեկացնելու հնչեցրել են երկրորդ զանգը:

Մարիա Արոնովայի հետ այդ պահին բեմում են եղել նաև դերասաններ Միխայիլ Պոլիցեմայկոն և Սերգեյ Շակուրովը:
Այս բողոքը բարձրաձայնելու ընթացքում Սուրգուտի թատրոնի տնօրենը հայտնել է, որ թատերախմբին վճարելու համար փող են գտել:

Հանդիսատեսներն ըմբռնումով են մոտեցել անսովոր իրավիճակին և ծափերով իրենց աջակցությունն են հայտնել դերասաններին:

Այս աղմուկից հետո դերասան Միխայիլ Պոլիցեմայկոն ասել է, որ չվճարված հոնարարի պատասխանատուն ոչ թե Սուրգուտի թատրոնի վարչակազմն է, այլ՝ հյուրախաղերի վարձույթն իրականացնող մոսկովյան կազմակերպությունը:

Ավելացնենք,որ դերասաններին հասանելիք հոնորարի պատմությունը տեսագրվել և զետեղվել է նաև YouTube-ում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Տեսանյութեր

Դիտվել է 82 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290>>հաջորդ