Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուրախ են, որ գեղարվեստական ղեկավարը պետության առջև վաստակ չունի

04.03.2018

Մոսկվայի «Տեատր.Doc» թատրոնը փորձում է ֆինանսական միջոցներ հայթայթել վախճանված գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը հուղարկավորելու համար, քանի որ գերեզմանտան վարչությունը նման հնարավորություն ընձեռում է կոմերցիոն գնով:

«Միխայիլ Ուգարովին Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղ չեն հատկացնում, որովհետև «նա պետության առջև վաստակ չունի: Հատկացնում են միայն կոմմերցիոն արժեքով»,- տեղեկացնում է այդ հարցի մասին «Տեատր.Doc»-ի ֆեյսբուքյան էջը:

Երկտողում նաև նշվում է, որ թատրոնում նույնպես կարծում են, որ, իրոք, Միխայիլ Յուրևիչը (Ուգարովը-խմբ.) պետության հանդեպ վաստակ չունի: Բայց թատրոնում դրա համար ուրախ են, որովհետև ի տարբերություն պետության, Ուգարովն ունի «վաստակ երկրի և ժամանակակից թատրոնի առջև»

Ասենք որ «Տեատր.Doc»-ը իր Facebook սոցիալական ցանցում նաև գրել է, որ տեղի համար թատրոնն ինքնուրույն ի վիճակի չէ վճարել, քանի որ «անկախ թատրոնը պարզապես փող չունի»:

Միխայիլ Ուգարովի հուղարկավորությունը նախատեսված է հինգշաբթի, իսկ մինչ այդ, եթե անհրաժեշտ գումարը չհավաքվի, ապա Տրոեկուրովյան գերեզմանատանը թատերական գործիչի մարմինը հողին հանձնելն անհնար կլինի, տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ դրամատուրգ, ռեժիսոր, «Տեատր.Doc» թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը մահացել է ապրիլի 1-ին, 62 տարեկան հասակում:




Այս թեմայով այլ հղումներ-1


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 275 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163