Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Ուգարովը կհուղարկավորվի Տրոեկուրովյան գերեզմանատանը

04.04.2018

Մոսկվայի «Տեատր.Doc» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Ուգարովի մարմինը կհուղարկավորվի Ռուսաստանի մայրաքաղաքի Տրոեկուրովյան գերեզմանատանը: Այդ մասին տեղեկացնում է անկախ թատրոնի պաշտոնական կայքը՝ նշելով, որ ժողովրդական հանգանակությամբ «մեզ փոխանցել են 100, 200, 300-ական ռուբլիներ «այդ իմ կորուստն է», «մենք դուրս կգանք տակից» խոսքերով»:

Համաժողովրդական օժանդակության համար երախտագիտությունը ««Տեատր.Doc»-ը իր ֆեյսբուքյան էջում արտահայտել է հետևյալ խոսքերով. « Սիրելի մարդիկ, դուք աներևակայելի եք, շնորհակալություն: Դուք հավաքել եք դրամը իրականում որպես Ուգարովի ժողովրդական հուշարձան: Մենք դա արեցինք: Մենք՝ բոլորով»:

Ի դեպ, Մոսկվայի քաղաքապետարանը այդպես էլ սեփական միջոցներով չի բավարարել թատերական գործիչին Տրոեկուրովյան գերեզմանատանը հուղարկավորելու դիմումը և, ինչպես նշվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում. «... քաղաքապետարանը մեզ ասել է «... կրկին խնդրել (մերժումից հետո), թեև առանց որևէ երաշխիքի...»:

Սակայն ժողովրդական դրամահավաքի միջոցով գերեզմանատանը տեղ գնելու հնարավորություն ստացած «Տեատր.Doc» թատրոնը հայտարարել է, որ հիմա խոսք ասելու հերթը իրենն է և, որ իրենք այլևս չեն խնդրելու և, որ այդ տեղը Ուգարովը վաստակել է:

Միխայիլ Ուգարովի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, հինգշաբթի, ապրիլի 5-ին:




Այս թեմայով այլ հղումներ-1



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 101 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383>>հաջորդ