Տուգանել են այնքան, որ փառատոնի գոյությունը հայտնվել է հարցականի տակ04.11.2018
Մոսկվայի Պրեսենյայի շրջանի դատարանը 100 հազար ռուբլով տուգանել է օրերս այստեղ անցկացված վավերագրական կինոյի «Արթդոկֆեստ» փառատոնին՝ առանց վարձույթի վկայականի կինոնկար ցուցադրելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:
Այդ դատական որոշումը փառատոնի կազմակերպիչները անվանել են «Արթդոկֆեստ»-ի գոյությունը վտանգող քայլ և բաց նամակով դիմելով դատարանին նշել են, որ տուգանքը նշանակվել է լատիշ ռեժիսոր Բեատա Բուբենեցի «Փամփուշտի թռիչքը» ֆիլմի երկու անգամյա ցուցադրության համար ( յուրաքանչյուրին 50 հազարական ռուբլի):
Նամակի հեղինակները նշել են, որ իրականում իրենք ֆիլմի լիարժեք ցուցադրություն անցկացրել են միայն մեկ անգամ, իսկ երկրորդ ցուցադրությունը, փաստորեն, խափանվել է:
Ռուսաստանի օրենսդրությամբ, սակայն, ինչպես հավաստիացվում է նամակում, «ՌԴ տարածքում, միջազգային փառատոնի շրջանակներում, արտասահմանայն ֆիլմի ցուցադրության համար վարձույթի վկայական չի պահանջվում»:
Ասենք, որ վավերագրական կինոյի «Արթդոկֆեստ» միջազգային փառատոնը Ռուսաստանում անցկացվում է առանց պետական ֆինանսական աջակցության: Ըստ կազմակերպիչների 100 հազար ռուբլու չափով տույժ մուծելը Ռուսաստանում այդ փառատոնի գոյությունը անհնար է դարձնում:
Նամակի վերջում հրապարակված է հայտարարություն 2018թ.-ի փառատոնի հայտերի ընդունման մասին, սակայն, թե որտեղ այն կանցկացվի, Ռուսաստանում, թե մեկ այլ երկրում, կազմակերպիչները հարցի պատասխանը բաց են թողնում: