Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հասկանալ և զգալ, թե որքան բազմազան է ստեղծագործական միտքը

04.12.2018


Այսօր՝ ապրիլի 12-ին, Նյու-Յորքի Մանհեթենի շրջանում Միջազգային արթ-ալյանսը բացել է «Contrasts of Spring» խորագրով հերթական ցուցահանդեսը, որտեղ ավանդաբար ներկայացվում են գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, ոսկերչական զարդեր և նորաձևություն, ինչպես նաև պոեզիա և երաժշտություն: Այդ մասին տղեկացնոմ է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Ցուցահանդեսը նախաձեռնող արթ-ալյանսը, որ ստեղծվել է մի քանի տարի առաջ միավորում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ:

Կազմակերպութունը «ձգտում է ընդհանուր միջավայրում միավորել արվեստի տարբեր ճյուղերը» և դրանք ցուցադրել համատեղ: Կազմակերպիչների կարծիքով այդպիսի մոտեցումը տալիս է հզոր զգայական լիցք, մեծացնում է ընկալումների տիրույթը, օգնում է հասկանալ և զգալ, թե որքան բազմազան է ստեղծագործական միտքը և որքան հետաքրքիր է ստեղծագործող մարդու երևակայության խաղը՝ անկախ թե որ ոլորտում է նա աշխատում:

Ցուցահանդեսի գործունեությունը համակարգող Տատյանա Բորոդինան նշել է, որ այսպիսի ցուցադրանքը դրական է ազդում նաև այցելուների վրա: Նա վստահ է, որ սա ստեղծագործական էներգիա փոխանակելու և նոր գաղափարներ մտահղանալու հարմար միջավայր է:
    Դիտվել է 270 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175