Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնի կազմակերպիչները հանուն Շվեյկի խախտել են սահմանված կարգը

04.13.2018

Նախօրեին՝ ապրիլի12-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է Իմրե Մադաչի անվան միջազգային թատերական փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բուդապեշտը համարվում է Եվրոպայի խոշոր թատերական կենտրոններից մեկը: Մեկ միլիոն 700 հազար բնակչություն ունեցող քաղաքում այսօր գործում են 26 խոշոր պետական թատրոն և ավելի քան հարյուր թատերական ստուդիա: Մեկ ամսում այստեղ վաճառվում է մոտ 500 հազար տոմս: Ասենք, որ փառատոնային ներկայացումների տոմսերը նախապես արդեն բոլորը վաճառվել են, իսկ ներկայացումները կցուցադրվեն Հունգարիայի ազգային թատրոնի բեմում:

Փառատոնը կբացի Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը: Վալերի Ֆոկինը այստեղ կներկայացնի իր նոր՝ «Շվեյկ: Վերադարձ» բեմադրությունը: Հատկանշական է, որ այս ներկայացումը դիտել ցանկացողները այնքան շատ են, որ փառատոնի կազմակերպիչները ստիպված են եղել խախտել իրենց միջոցառման համար սահմանված կարգը և այս ներկայացումը մեկ օրվա փոխարեն ցուցադրել երկու անգամ:

Ռուսական թատրոնի նկատմամբ այսպիսի ուշադրությունը շատերը բացատրում են այն հանգամանքով, որ չեխ գրող Հաշեկի հայտնի հերոսի արկածները տեղի են ունենում այսօրվա հանդիսատեսների պատմական հայրենիքի տարածքում՝ որն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընդգրկված էր Ավստրո-Հուգարական կայսրութան կազմում:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 865 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ