Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սովորական հանդիսատեսները դեռ չեն կարող այցելել այս կինոթատրոն

04.18.2018


Այսօր՝ ապրիլի 18-ին, վերջին 35 տարիների ընթացքում առաջին անգամ Սաուդյան Արաբիայում կբացվի հասարակական առաջին կինոթատրոնը: Երկրում, որը հայտնի է կրոնական որոշ նորմերի իր գերպահպանողական մեկնաբանություններով և կիրառմամբ, արգելված էին համերգները և կինոդիտումները 1980-ական թվականների սկզբից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Կինոթատրոնը կառուցել է «American Multi-Cinema» (AMC ) կինոցանցը, իսկ առաջին ֆիլմը, որ կցուցադրվի այստեղ ամերիկյան մարտաֆիլմ է, որի վերնագիրը դեռ պաշտոնապես չի հրապարակվում, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրները նշում են, որ դա լինելու է ռեժիսոր Ռայան Քուգլերի «Սև հովազ» կինոնկարը:

Ապրիլին սովորական հանդիսատեսները դեռ չեն կարող այցելել այս կինոթատրոն, քանի որ որոշվել է, որ նորույթի հետաքրքրության բարձր ալիքի վրա այդպիսի արտոնություն պիտի տրվի նախ նրանց, ովքեր կստանան կինոթատրոն հաճախելու հատուկ հրավեր:

Սաուդյան Արաբիայի համար կինոթատրոնի բացումը մշակութային մեծ առաջընթաց է, որը իրականություն է դարձել երկրի այսօրվա իշխանությունների համեմատաբար ազատամիտ քաղաքականության արդյունքում: Այսպես, կանանաց թույլատրել են գնալ ֆուտբոլ դիտելու, բացել սեփական բիզնես, վարել տաքսի, մոտոցիկլետ, սեփական կամքով ամուսնալուծվել, իսկ մարտի սկզբին հայտարարեցին կանանց մարաթոնյան վազքի մրցույթ անցկացնելու մասին:

Այս բարեփոխումների նախաձեռնողն է արքայազն Մուհամմեդ բեն Սալման, որը հայտնի է երկրում կոռուպցիայի դեմ մղվող իր աննահանջ պայքարով, որի ընթացքում ձերբակալվել են բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ և, նույնիսկ, արքայազներ: Նրանց կալանավայրերից ազատ են արձակել միայն այն ժամանակ, երբ իշխանություններին են փոխանցել իրենց բազմամիլիոն ակտիվները:

32-ամյա արքայազն Մուհամմեդը մոտ 3 տարվա ընթացքում հասարակության աչքի առաջ աճեց և ձեռք բերեց ուժեղ առաջնորդի վարկանիշ, թեև որոշ քննադատներ արքայազնի որոշ քայլեր համարում են անտրամաբանական: Նա է, որ սկսել է Յեմենի ռմբակոծությունը, իրականացրել է Կատարի բլոկադան: Նա զգալի գումարներ է ներդնում «խելքով» տեխնոլոգիաների ոլորտում: 2017թ.-ին նա ներկայացրել է Նեոմ անունով ապագայի քաղաքի մի նախագիծ, որի նախահաշվային արժեքը 500 մլրդ դոլար է:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 62 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389>>հաջորդ