Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թույլտվությունները պարզապես չեն հասցրել ձևակերպել

04.19.2018

Ռուսաստանի Մեծ թատրոնի մենապարուհի Օլգա Սմիրնովային և նույն հաստատության առաջին մենապարող Յակոպո Տիսսիին ԱՄՆ-ի իշխանությունները չեն տրամադրել երկիր մուտք գործելու աշխատանքային թույլտվություն: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Թատրոնի մամլո ծառայությունը այդ առթիվ կարծիք է հայտնել, որ թույլտվությունները պարզապես չեն հասցրել ձևակերպել: «Ավելի շուտ, խոսքը տեխնիկական խափանման մասին է: Սա աշխատանքային թույլտվություն է, որը պարզապես չեն հասցրել ձևակերպել»,- հայտարարել է թատրոնի մամլո ծառայությունը:

Ասենք, որ ավելի շուտ տեղեկացվել է, որ Մեծ թատրոնի մենապարուհի Օլգա Սմիրնովային և նույն հաստատության առաջին մենապարող Յակոպո Տիսսիին ԱՄՆ մուտք գործելու աշխատանքային թույլտվություն չի տրամադրվել:

Արտիստները պետք է հանդես գային Նյու-Յորքի Լինկոլն-կենտրոնում՝ ապրիլի 23-ին: Այս խափանված հյուրախաղերի մասին ավելի վաղ հրավիրող ամերիկյան կողմը հայտնել էր, որ մերժումն ունեցել է քաղաքական մոտիվ:
    Դիտվել է 276 անգամ