Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումը դիտել սվաստիկա կրող թևկապերով

04.19.2018


Գերմանիայի Կոստանցա քաղաքի թատրոնը ուրբաթ օրը՝ ապրիլի 20-ին, Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը, իր բեմում կներկայացնի նացիզմի առաջնորդի հայտնի «Մայն կամփֆ» («Իմ պայքարը») գրքի՝ խորագրով բեմադրության պրեմիերա: Իսկ մինչ այդ, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, թատրոնն այն հանդիսատեսներին, որոնք համաձայնվել են ներկայացումը դիտել սվաստիկա կրող թևկապերով տվել է անվճար մուտքի իրավունք,: Դրան հակառակ, այն հանդիսատեսները, որոնք, այնուամենայնիվ, տոմս են գնել, թատրոնից ստացել են հրեական Դավիթ թագավորի հայտնի վեցագագաթ աստղեր, որը խորհրդանշել է Հոլոքոստի զոհերի հետ նրանց համերաշխությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dailymail.co.uk»-ին:

Տեղի դատախազությունը բնակչության բազմաթիվ խնդրանքներին արձագանքելով սկսել է ստուգել այս աննախադեպ նախաձեռնությունը: Նշենք որ Գերմանիայում արգելվում է հանրային մակարդակում ցուցադրել նացիստական խորհրդանշաններ:

Թատրոնում այս անսովոր բեմադրական հնարքը հիմնավորել են այն հանգամանքով, որ իրենք դրա համար օգտագործել են հունգարացի գրող Ջորջ Թաբորիի ստեղծագործությունները, իսկ ողջ ներկայացումը ծաղրով է ներկայացնում երիտասարդ Հիտլերին, որը անուժ է, անօգնական և անընդհատ հորինում է դավադրության տեսություններ:

Թատրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ 50 հանդիսատես համաձայնվել է անվճար դիտել ներկայացումը, բնականաբար իր թևքին ունենալով նացիստական խորհրդանիշի պատկերը: Իսկ թե ինչ է լինելու այս անսովոր սցենարի ընթացքը և ավարտը, թատրոնի ներկայացուցիչները չեն բացահայտում, բայց հավաստիացնում են, որ ամեն ինչ կհարթվի...

Ադոլֆ Հիտլերի «Մայն կամփֆ» («Իմ պայքարը») գիրքը լույս է տեսել 1925թ.-ին՝ նրա իշխանության հասնելուց 8 տարի առաջ: Այն ինքնակենսագրական գործ է, որտեղ ձևակերպված են նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները: Շատ երկրներում այս գիրքը այսօր էլ արգելված է:
    Դիտվել է 844 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ