Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ե. Գինդիլիս. «պետք է փոխել իշխանությունը»

04.20.2018

Նախօրեին՝ ապրիլի 19-ին, բացվել է Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Բացման հանդիսավոր արարողությանը փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը հատուկ շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայից ժամանած կինեմատոգրաֆիստներին, որոնք Ռուսաստան են ժամանել, ինչպես նա է ասել՝ «չվախենալով, որ այդտեղ կթունավորվեն»:

Որոշ լրատըվամիջոցներ նշում են , որ այս կինոփառատոնում զգացվում է ճահճացում, որը ձևավորվել է ոչ միայն արևմտյան երկրների հետ այսօր ստեղծված լարված քաղաքական իրավիճակի պատճառով, այլև կապ ունի Միխալկովի անձի հետ: Օրինակ պրոդյուսեր Եվգենի Գինդիլիսը հայտարարել է, որ «Միխալկովի այս մոսկովյան փառատոնը արտացոլում է շատ պարզ թեզ, որպեսզի ինչ-որ մի բան տեղի ունենա, ընթանա նորմալ զարգացում, պետք է փոխել իշխանությունը: Այն, որ Միխալկովը Մոսկվայի փառատոնի ղեկի մոտ է գործնականում 1998թ.-ից, այսինքն 20 տարի, արդեն հանդիսանում է հսկայական արգելակ փառատոնի նորմալ զարգացման համար: Եթե 10 տարի առաջ փառատոն գար նոր թիմ, ես վստահ եմ, որ իրավիճակը բոլորովին այլ կլիներ»:

Իսկ կինոքննադատ Յուրի Բոգոմոլովը այս մտքին ավելացրել է այն կարծիքը, որ իրենց երկիրը « որին երբեմն անվանում են Եվրասիա, ընդհանրապես մեր ողջ տարածքը, ավելի ու ավելի է վերածվում Ասիոպայի: Իսկ դառնալ Ասիոպայի կինոփառատոնի հաղթող, այնքան էլ պատվաբեր չէ»:

Ասենք, որ մասնագետների դիտարկմամբ 2018թ.-ին Մոսկվայի կինոփառատոն են ժամանել ծայրահեղ քիչ թվով արտասահմանցի հյուրեր:

Ըստ կինոփառատոնի նախագահի հրապարակած տվյալների փառատոնը ստացել է 212 ֆիլմերի մասնակցության հայտ՝ 67 երկրներից:

Սովորաբար այն անցկացվում է ամռանը: Սակայն ժամկետը տեղափոխվել է ապրիլ ամիս՝ Ռուսաստանում ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով:

Հիմնական մրցույթին կմասնակցի 16 կինոֆիլմ: Դրանցից մեկի՝ «Նեապոլը շղարշի տակ» կինոժապավենի ցուցադրությամբ էլ նախօրեին մեկնարկեց կինոփառատոնը:

Հավելենք, որ Ռուսաստանը մրցութային կինոցուցադրությանը կմիանա այսօր՝ ապրիլի 20-ին, ազգությամբ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ֆիլմով:
    Դիտվել է 759 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ