Ոչ մի ստեղծագործության մրցանակ չտալ04.27.2018
2018թ.-ին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մշակույթի բաժնի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի թանգարանի և այդ քաղաքի ճարտարապետների միության մասնակցությամբ մեծ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանի համար հայտարարված մրցույթը կունենա երկրորդ փուլ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru» -ին:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար արվեստագետներից ստացվել էր 115 հայտ: Ապրիլի 18-ին Մոսկվայի թանգարանում ներկայացված ցուցադրանքի համար ընտրվել էր հայտագրված աշխատանքներից 63 նախագիծ:
«Մրցութային հանձնաժողովում նշել են ներկայացված նախագծերի անսովորությունը, որոնց մեջ քիչ չեն հետաքրքիր, և անպատճառ, տաղանդավոր աշխատանքները, սակայն դրանցից և ոչ մեկը չի հասնում Ուիլյամ Շեքսպիրի արտահայտչամիջոցների բարձունքին և ըմբռման խորքին»,- հայտարարել է Մոսկվայի թանգարանի մամլո ծառայությունը մրցավարների կարծիքը:
Դրանից հետո, որոշվել է, որ ոչ մի ստեղծագործության մրցանակ չտալ, կազմակերպել մրցույթի երկրորդ փուլ և հանել դրան մասնակցելու տարիքային սահմանափակումը: Ասենք, որ առաջին փուլում մրցույթի էին հրավիրվել միայն այն ռուսաստանցի քանդակագործները, դիզայներները և ճարտարապետները, որոնց 35-ամյակը դեռ չէր լրացել:
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանի մրցույթի երկրորդ փուլն անցկացնելու համար: