Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ABBA համույթը 35 տարի անց միավորվել է

04.27.2018

Այսօր՝ ապրիլի 27-ին, շվեդական հայտնի ABBA համույթը հայտարարել է իր նոր երգերի թողարկման մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «abbasite.com»-ին:

35 տարի անց համույթի անդամները կրկին միավորվել են և կրկին հայտնվել ձայնագրության ստուդիայում և պատրաստել երկու երգ :

Դրանցից մեկը ունի «I Still Have Faith In You», վերնագիրը, որը խումբը «թվային տեսքով» կներկայացնի դեկտեմբերին նախատեսված հատուկ հեռուստատեսային թողարկման ժամանակ: Այդ նախագիծը իրականացնում են NBC և BBC ընկերությունների օժանդակությամբ:

Երաժիշտները հեռուստատեսային շոուին կմասնակցեն հոլոգրամների տեսքով, հաղորդում է «bloomberg.com»-ը:

ABBA համույթը 1970-ական թվականներին ամենահայտնի երաժշտական կոլեկտիվներից էր: Այն դադարեցրել է իր ելույթները 1980-ական թվերից: Բավական է նշել, որ համույթը իր վերջին ձայնապնակը թողարկել է 1982թ.-ին:



Լուսանկարն՝ ըստ bloomberg.com-ի

Տեսանյութեր

Դիտվել է 594 անգամ