Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կեղծելու, խարդախության և հեղինակային իրավունքները խախտելու հիմքով

04.30.2018

Ֆրանսիացի նկարիչ-ֆովիստ Էթյեն Թերրյուսի թանգարանի ղեկավարությունը հանրությանը խոստովանել է, որ իրենց հաստատությունում պահվող 80 նկար կեղծ են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Փորձագիտական հետազոտությունը պարզել է, որ ֆովիզմի հիմնադրին վերագրվող և նախկինում բնօրինակ համարվող աշխատանքները կրկնօրինակներ են:

Ֆովիզմը (fauve -«վայրի») 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկիզբի ֆրանսիական գեղանկարչության մեջ ձևավորված ուղղություն է, որը բնութագրվում է «վայրի» ձևով գույների արտահայտչականությամբ: Նկարիչ Էթյեն Թերրյուսը համարվում է այդ ուղղության հիմնադիրներից մեկը:

1994թ.-ին նրա ծննդավայր Էլնում բացվել է թանգարան:

Վերջերս, երբ թանգարանի ղեկավարությունը որոշել է իրականացնել վերականգնողական աշխատանքներ, դրանց մասնակցող պատմաբան և մշակութաբան Էրիկ Ֆորկադան կասկած է հայտնել, որ ցուցադրված որոշ աշխատանքների կեղծ են:

Թանգարան ժամանած փորձագիտական հանձնաժողովը պարզել է, որ այդ կասկածները հիմնավոր են: Մասնագետները պարզել են, որ որոշ կտավներում պատկերված են այնպիսի շինություններ, որոնք կառուցվել են նկարչի մահից տարիներ անց: Ընդհանուր առմամբ Թերյուսի թանգարանում ներկայացված 200 աշխատանքներից 82-ը կեղծ են եղել: Այդ գործերի ձեռբերման հետևանքով այս հաստատության կրած վնասը գնահատվել է 160 հազար եվրո:

«Սա աղետ է: Ես ինձ դնում եմ բոլոր նրանց տեղը, ով հաճախել է թանգարան, ով նայել է կեղծ կտավներին, ով վճարել է մուտքի տոմսի համար, ինչպիսին էլ լինի գինը»,- հայտարարել է թանգարանի տնօրեն Էլնա Իվա Բարնոլյան:

Էլնի քաղաքապետարանը արվեստի գործերը կեղծելու, խարդախության և հեղինակային իրավունքները խախտելու հիմքով դիմում է ներկայացրել դատախազությանը: Քննությունն իրականացնող իրավապահները սկսել են լայնամասշտաբ գործողություններ: Կա կասկած, որ հանցագործները իրենց գործունեությունը չեն սահմանափակել միայն Թերրյուսի թանգարանով:
    Դիտվել է 229 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613713813914014114214314414514614714814915015115215315415515615715815916016116216316416516616716816917017117217317417517617717817918018118218318418518618718818919019119219319419519619719819920020120220320420520620720820921021121221321421521621721821922022