Ա. Ամիրյան. «Հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի...»05.02.2018
Արմեն Ամիրյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարտականություններից հրաժարականից հետո, հանդես է եկել հայտարարությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
«Սիրելի հայրենակիցներ՝ գործընկերներ, ՀՀ նախագահ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ, ՀՀ կառավարության իմ գործընկերներ և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյան,
բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։
Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։
Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։
Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։
Սիրով՝ Արմեն Ամիրյան »