Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա.Գրիգորյան.«Դա ժողովրդի համբերության սովորական ավարտ է»

05.03.2018

Ռուսաստանցի երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյանը) «Բիզնես-ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում ուրախություն է արտահայտել Սերժ Սարգսյանի խաղաղ հեռացման առթիվ: Այդ մասին ռուսալեզու «bbc.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Ես կարծում եմ, դա, ընդհանրապես, մեծ հազվադիպություն է, երբ իշխանությունը, հանկարծ, առանց արյունահեղության և կոշտ միջոցների համաձայնվել է ժողովրդի կարծիքի հետ, որը դուրս է եկել փողոց: Ես նույնիսկ չեմ հիշում այդպիսի դեպքեր պատմության մեջ: Ես կարծում եմ, դա ազգի քաղաքակրթվածության նշան է: Դա հաղթանակ է, ես շնորհավորում եմ»,- ասել է Ստաս Նամինը:

Իսկ ռուսաստանցի մեկ այլ հայտնի երաժիշտ, «Կրեմատորի» խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը այդ նույն՝ «Բիզնես-ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում առանց կասկածամտության պաշտպանել է բողոքողներին:

«Դա ժողովրդի համբերության սովորական ավարտ է, այդ պատճառով առաջացավ զայրույթ, որը դուրս հորդեց այդ փոքր դիկտատորին պաշտոնաթող անելու համար և հետագայում, հուսով եմ, նրա ավազակախմբերի հեռացման համար, որոնք այնտեղ կառուցել էին տոհմացեղային հարաբերություններ՝ մաֆիական հաշվեհարդարների մակարդակով: Ժողովուրդը, պարզապես, դադարեց այդ ամենի համար համբերել»,- այսպես է բացատրել ընդվզումների մասսայականությունը Արմեն Գրիգորյանը:
    Դիտվել է 236 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165