Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակադեմիան պատասխանատվություն է կրում

05.04.2018


2018թ.-ի գրականության գծով նոբելյան մրցանակը չի տրվելու: Մրցանակակիրների ընտրությունը և պարգևատրությունը տեղափոխվում է հաջորդ տարի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով « nobelprize.org»-ին:
Նոբելի հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ այս մրցանակի տեղափոխությունը չի անդրադառնա մյուս ոլորտներին հանձնվելիք պարգևների վրա:

Գրականության ոլորտում մրցանակաբաշխությունը տեղափոխելու նախաձեռնությամբ հանդես է եկել Շվեդիայի ակադեմիան: Այն արժանացել է նաև Նոբելյան հիմնադրամի հավանությանը:

Հիմնադրամների մասին Շվեդիայի օրենքի համաձայն, ակադեմիան պատասխանատվություն է կրում Ալֆրեդ Նոբելի կտակի իրականացման և մրցանակակիրներին պարգևատրմանւ համար:

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք անընդհատ երկխոսել ենք Շվեդիայի ակադեմիայի հետ, և այդ որշմանը մեր օժանդակությունն ենք հայտնում».- հայտարարել է հիմնադրամը:

Վերջին անգամ գրականության գծով նոբելյան մրցանակը տեղափոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943թ.-ին:

Մրցանակի տեղափոխության մասին որոշումը կայացվել է «հանրության վստահության բացակայության» պատճառով, որը կապված է մրցանակակիրների անունները ակադեմիայի անդամներից մեկի կողմից բարձրաձայնելու հետ:

«BBC News»-ի տեղեկացմամբ խոսքը լուսանկարիչ Ժան-Քլոդ Արնոյի մասին է (Նա Շվեդիայի ակադեմիայի կին անդամներից մեկի ամուսինն է), որը , իբր, պարբերաբար օտարների մոտ բացահայտել է գրականության ոլորտում ապագա մրցանակակիրների անունները և, միաժամանակ, խոսել է այն մասին, թե ովքեր են լինելու ակադեմիայի նոր անդամներ:

Արնոյին նաև մեղադրել են սեռական հետապնդումներ կատարելու և 18 կնոջ բռնաբարելու մեջ:

Գրականության գծով նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի՝ սկսած 1901թ.-ից: Իր գոյության ընթացքում այս մրցանակը չի հանձնվել 7 անգամ՝ 1914, 1918,1935 և 1940 -1943 թթ.-րին:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 33 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ