Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքական ապագայի համար այդ դրամատիկ ժամանակահատվածում...

05.07.2018

Սանկտ-Պետերբուրգում գործունեություն ծավալող «Յավ» («Ակնհայտ») արթ խումբը 4-րդ անգամ Ռուսաստանի նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինի մայիսի 7-ին կայացած երդմնակալությանն ընդառաջ նկարել է նոր գրաֆֆիտ, որը պատկերում է մի տեսարան Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից: Ըստ որոշ մեկնաբանությունների նկարի հեղինակները այդ աշխատանքով հղում են կատարել հեռավոր 1991թ.-ի ամռանը ծավալված քաղաքական դեպքերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Ինչպես հայտնի է «Կարապի լիճը» բալետը դարձել է 1991թ.-ի օգոստոսյան խռովության խորհրդանիշերից մեկը, քանի որ Ռուսաստանի քաղաքական ապագայի համար այդ դրամատիկ ժամանակահատվածում կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրվում էր Չայկովսկու այդ ստեղծագործությունը, որը ընդմիջվում էր միայն նորությունների հատուկ թողարկումներով, իսկ Մոսկվայում այդ ընթացքում ծավալվում էին դրամատիկական իրադարձություններ:

Գրաֆֆիտի հեղինակները նշել են, որ չեն ցանկանում մանրամասն մեկնաբանել իրենց աշխատանքի իմաստը, քանի որ զգուշանում են իշխանական միջավայրում այսօր լայնորեն ընդունված քրեական օրենսգրքի իրենց այդ առթիվ ներկայացվելիք հավանական «ծայրահեղական» հոդվածներից:

Թե Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի որ հատվածում է տեղադրված այդ գրաֆֆիտը՝ հղման աղբյուրը չի հստակեցնում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 38 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ