Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վալերի Յակով :Միջավայրը, որտեղ «գավառ» և «մայրաքաղաք» հասկացությունների սահմանագիծը դառնում է հարաբերական


Թատրոնը հեռանում է դեպի համացանց: Եվ ոչ թե հանդիսատեսից, այլ ընդհակառակը: Նույնիսկ ամենափոքրիկ թատերախմբի լսարանը, որը խաղում է շատ ավելի փոքրիկ ինչ-որ նկուղում, այսօր կարող է մի ակնթարթում դառնալ բազմահազարանոց, իսկ մյուս օրը՝ բազմամիլիոնանոց:

Դա առդեն միայն գեղարվեստական ղեկավարի կամ կոլեկտիվի տաղանդը չէ, միայն տարիներով ձեռք բերված հեղինակությունը չէ, այլ նաև թատրոնի վեբ-ստուդիայի համացանցի օրենքներն իմացող խմբագիրների վարպետությունը, ովքեր կարողանում են սոցիալական ցանցեր նետել թատերական խայծեր, որոնք կլլում են մոլորակի տարբեր անկյուններում ի հայտ եկող հետաքրքրասեր հանդիսատեսները:

Հրապարակների և հանրային վայրերի թատրոնները, պատահական հանդիսականներ հավաքող ավանդական փողոցային փառատոները, ավելի ու ավելի նկատելի կերպով են սկսում իրենց տարածքները զիջել վիրտուալ աշխարհին, որտեղ ցանցը փոխարինում է հրապարակին և համացանցի օգտատերն առանց հեռանալու իր գրասենյակից կամ բնակարանից վայրկյանապես մուտք է գործում և դիտում ներկայացումը, իսկ հետո դերասաններին փոխանցում իր վիրտուալ «բրավոն» կամ «ժպիտը» (սմայլիկը):

Համացանցի լսարանի հետ աշխատանքն արդեն միայն մոդային տուրք չէ: Համացանցին ուղղված հետաքրքրասիրությունն, ավելի շուտ, դեմքով դեպի քո ապագա սեփական լսարանին շրջվել է նշանակում: Լսարան, որը իրական աշխարհը գնահատում է վիրտուալի միջոցով և իր ընտրությունը ավելի հաճախ կատարում է տնից չհեռանալով: Լինի դա քաղաքականություն, մշակույթ թե՝ սպորտ: Դա նաև վաստակելու հնարավորություն է, թող որ , առայժմ, ոչ այնքան շատ, բայց և այնպես վաստակելու հնարավորություն է:

Այսօր ինքնաբուխ կամ պլանավորված կինոդիտման համար ընտրությունը հանդիսատեսը կատարում է ոչ թե կինոքննադատի գրածը կարդալով, այլ համացանցի մեջ խորասուզվելով և իր նման հանդիսականների կարծիքները թերթելով: Նա այդպիսի եղանակով կարդում է կարծիքներ նաև ռեստորանների, հյուրանոցների, ընկերությունների և այլնի մասին:

Իսկ թատրոն ընտրելիս նա, հասկանալի է, չի առաջնորդվում լոկ մասնագիտական հրատարակություն ընթերցելով, այլ այցելում է համապատասխան կայք և դիտում թվյալ թատրոնի հրամցրած տեսահոլովակները՝ պրեմիերաների, դերասանների, ներկայացման մասին: Անշուշտ դա հանդիսատեսն անում է և կանի, եթե թատրոնը չի մոլորվել անցյալի ու ապագայի միջև և հույսը չի կապել միայն տոմսեր իրացնելու մտայնության հետ, եթե հասկանում է, որ գրասենյակային տարբերակը նույնպես պոտենցիալ հանդիսատես է:

Այսպես, օրինակ անում են Երմոլովայի անվան թատրոնում, որը գլխավորում է Մենշիկովը, Փոքր թատրոնում՝ Սոլոմինի առաջնորդությամբ, վախթանգովյանում՝ Տումանիսի ղեկավարությամբ, «Գոգոլ կենտրոնում» Սերեբրեննիկովի նախաձեռնությամբ…

Այդպես են անում նաև շատ գավառական թատրոններում, որոնք համացանցի շնորհիվ ավելի ու ավելի նկատելիորեն են ի չիք դարձնում իրենց «գավառայինի» կարգավիճակը: Նրանք հավաքում են իրենց բաժին «սմայլիկները» և ավելի մեծ պայմանականության մեջ տեսնում «գավառ» և «մայրաքաղաք» հասկացությունների միջև ացնող անտեսանելի սահմանագիծը:
    Դիտվել է 1138 անգամ
    1234