Այսօր մեկնարկում է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը05.08.2018
Այսօր, մայիսի 8-ին, իրանցի ռեժիսոր Ասհար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» ֆիլմով կմեկնարկի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը: Սա այս միջոցառման պատմության վերջին 14 տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ մեկնարկը կտրվի ոչ ֆրանսերեն կամ անգլերեն հնչյունավորված ֆիլմով:
Իրանցի ռեժիսորի կինոնկարը Բուենոս-Այրեսում իր ամուսնու և երեխաների հետ ապրող Լաուրայի մասին պատմությունն է: Նրա ընտանիքը ազգականների հետ տոնակատարության մասնմակցելու նպատակով գնում է Իսպանիայում գտնվող հայրենի գյուղ: Բայց այստեղ ծավալվում են անսպասելի դեպքեր...
Ասհար Ֆարհադին միջազգային ասպարեզում հայտնի ռեժիսոր է: 2011թ.-ին նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը արժանացել է Բեռլինի միջազգային փառատոնի «Ոսկե արջ» մրցանակին, Ոսկե գլոբուսի, «Սեզար» և «Օսկար» մրցանակների՝ որպես արտասահմանյան լավագույն ֆիլմ, Ֆարհադիի վերջին՝ «Շրջիկ առևտրականը» ֆիլմը Կաննում նվաճել է «Լավագույն սցենար» անվանակարգի մրցանակը, իսկ հետո նաև «Օսկար»՝ «Լավագույն ֆիլմ օտարերկրյա լեզվով» անվանակարգում: Ավելացնենք, որ ռեժիսորը, սակայն, ամերիկյան կինոակադեմիայի մրցանակից, ի նշան այդ երկրի կառավարության որդեգրած նոր միգրացիոն քաղաքականության հետ անհամաձայնության, չժամանեց Լոս-Անջելոս և հրաժարվեց մրցանակից:
Այս տարի Կաննի հերթական՝ 71-րդ միջազգային կինոստուգատեսի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ: