Ճիշտ ինչպես Ռոնալդուի թռիչքներն ու անկումները05.11.2018
Facebook սոցիալական ցանցի հատուկ պատվերով Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կաշխատի որպես գործադիր պրոդյուսեր կանանց ֆուտբոլի մասին ստեղծվելիք սերիալում: Այդ մասին «variety.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ կինոնկարը Նյու-Յորքի դպրոցական աղջիկների ֆուտբոլային թիմի մասին դրամատիկական պատմություն է, որը բարեկամության և ծանր մարզումների միջով անցնող թիմի հերոսների միջոցով կներկայացնի, թե ինչպես է տեղի հանրությունը հաղթահարում ռասսայական, էթնիկ և դասակարգային հիմնախնդիրները:
«Ինձ համար դա կդառնա հիանալի փորձ, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչպիսի տաղանդավոր մարդկանց հետ եմ աշխատելու այս նախագծի վրա: Սա պարզապես ֆուտբոլի ֆոնի վրա սերիալ չէ: Ինչպես և իմ կյանքում, այն նույնպիսի թռիչքներ և անկումներ է և դրանց հետ կբախվի սերիալի աղջիկների թիմը: Սա կլինի պատմություն կյանքի արժեքների, բարեկամության, քո առաջ հայտնվող մարտահրավերների, կրքերի ու ծանր աշխատանքի մասին»,- ասել է Ռոնալդուն:
Ռոնալդու հետ որպես գործադիր պրոդյուսերներ այս սերիալի նկարահանման աշխատանքներին կմասնակցեն նաև փորձառու երկու այլ պրոդյուսերներ Լիզ Գարսիան և Ջոշուա Հարտոն:
Այդ ֆիլմը կցուցադրվի Facebook Watch հարթակում:
Այս ֆիլմը Facebook-ի այդ հարթակով ներկայացվելիք 2-րդ ֆիլմը կդառնա: Առաջինը «Ամերիկա թագուհին» սև կատակերգությունն էր, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս հոլլիվուդյան գերաստղ Քեթրին Զեթա-Ջոնսը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1