Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շ.Ազնավուր. «Պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը»

05.12.2018

Այսօր, մայիսի 12-ին, «Ազանավուր» հիմնադրամը տարածել է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի բաց նամակը՝ ուղղված հայ ժողովրդին, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների»։

Ազնավուրը նշում է, որ սփյուռքում ապրող հայերի համար «մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել»,- նկատել է նա և ավելացրել, որ «հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը»։

Մեծանուն երգիչը կարծում է, որ ժողովրդին հաջողվեց ապացուցել, որ «մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը»։

Ըստ նրա այս միավորումը հնարավորություն կտա ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։

«Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ»,-գրում է Ազնավուրը և այս առիթով ընդգծում, որ ինքը, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին է, սակայն հպարտ է իր Հայաստանով:

Երգիչը իր շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար:

«Հայաստանը մեծ է իր արժեքներով»,-գրում է նա և կոչ անում. « Օրինակ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաև՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջև։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով»:

Նա վստահ է, որ հենց այդ ճանապրհն է լավագույնը «մեր ազգի և ժողովրդի ապագայի համար»։

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- այսպիսի խոսքերով է եզրափակում իր բաց նամակը Շառլ Ազնավուրը:։
    Դիտվել է 907 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ