Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընկերություն, որը կզբաղվի մտահղացումների, նյութերի և սցենարների որոնմամբ

05.14.2018


Ռուսաստանցի պրոդյուսեր Ալեքսանդ Ռոդնյանսկին հիմնադրել է «AR Content» անունով նոր ընկերություն, որը պետք է զբաղվի հետաքրքրական մտահղացումների, նյութերի և սցենարային մշակումների որոնմամբ: Այդ մասին նորաստեղծ ընկերության մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Նոր ընկերության գործունեության շրջանակներում մենք պիտի փնտրենք և զարգացնենք ոչ միայն անմիջապես Ռուսաստանի հետ առնչվող պատմություններ.... այլև ֆիլմեր, որոնք կողմնորոշված կլինեն դեպի արևմուտքի հանդիսատեսը...»,- ասել է Ռոդնյանսկին:

Պրոդյուսերի ասելով, նախագծերը միավորում է այն, որ դրանք «թեմայի կամ հեղինակների անունների և տաղանդի հաշվին կկտրեն-կանցնեն սահմաններ և կվերածվեն գլոբալ, բազմամշակութային և բազմալեզու կոնտենտի»:

«AR Content»-ի առաջիկա պլանների մեջ է մտնում ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի՝ հոլլիվուդյան «Paramount Televisionռ» ընկերության հետ ուսերեն լեզվով ստեղծվող սերիալը, որը հիմնականում նկարահանվելու է Մոսկվայում: Այս սերիալը ամբողջությամբ հոլլիվուդյան ընկերության կողմից ֆինանսավորվող առաջին ռուսալեզու ֆիլմն է լինելու, որի սցենարի վրա աշխատում են ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը և նրա գործընկերը՝ Օլեգ Նեգինը:

Բացի այդ նախատեսվում է նկարահանել Սադամ Հուսեյնի մասին «Նախագահի հարցաքննությունը» կինոնկարը, որի համար գրական հենք է հանդիսանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության քննիչ Ջոն Նիքսոնի գիրքը և էլի մի շարք ֆիլմեր:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 28 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374>>հաջորդ