Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կալանավորված կինոռեժիսորը հացադուլ է հայտարարել

05.16.2018


Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը հացադուլ է հայտարարել և մտադիր է այն շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել այդ երկրի բանտերում գտնվող բոլոր ուկրաինացի քաղաքական կալանավորները: Այդ մասին «zona.media»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սենցովը հացադուլ է հայտարարել մայիսի 14-ին: Նա իր ազատազրկման վայրի՝ «Սպիտակ արջ» անունը կրող բանտի ղեկավարին ներկայացրած հայտարարության մեջ նշել է 64 ուկրաինացի քաղբանտարկյալի անուն:

Հացադուլ հայտարարելուց հետո Սենցովին տեղափոխել են առանձին բանտախուց: Նա գտնվում է բժշկի վերահսկողության տակ:
Ռուսաստանի անվտանգության ծառայությունը կինոռեժիսորին ձերբակալել է 2014թ.-ի մայիսին՝ Ղրիմում: Նա մեղադրվել է ահաբեկչական խմբում ընդգրկվածության մեջ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

Սենցովին իրենց օժանդակությունն են հայտնել արտասահմանցի և ռուսաստանցի բազմաթիվ մշակութային գործիչներ: Նրանց գնահատմամբ ուկրաինացի ռեժիսորին առաջադրված մեղադրանքները մտացածին են և ունեն քաղաքական մոտիվացիա:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 198 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176