Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբեք չի կորցնի հրատապությունը

05.17.2018


«Դժվար է հաղթահարել շտամպները, որոնք սերտաճել են Գոգոլի պիեսին»,- մի քանի օրից իր ղեկավարությամբ գործող «Et cetera» թատրոնի Սանկտ-Պետերբուրգ հյուրախաղերի մեկնելուց առաջ, հայտարարել է դերասան Ալեքսանդր Կալյագինը: Խոսքը ռուսական գրականության դասականի ստեղծագործության հիման վրա, վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի պատրաստած «Ռևիզոր: Վարկած» բեմադրության մասին է, որտեղ Խլեստակովին մարմավորում է ինքը՝ Կալյագինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ դերասանի, Գոգոլի պիեսը երբեք չի կորցնի հրատապությունը, քանի որ մարդն այնպիսի էակ է, որն անընդհատ պայքարում է ինքն իր դեմ: Իսկ որքան շատ է պայքարում, այնքան ավելի է մեծանում գայթակղությունը «անել ինչ-որ մի բան, որը այն չէ»: Ըստ Կալյագինի կան մարդիկ, որոնք կարող են շրջանցել այդպիսի գայթակղությունները, սակայն դա, արդեն, ուրիշ հերոսներ են և ուրիշ պիեսներ:

Կալյագինը իր կերտած Խլեստակովի և Գոգոլի հերոսի մեջ տեսնում է զգալի տարբերություներ: Գոգոլյան դասական Խլեստակովը 23-24 տարեկան է, մի քիչ հիմարավուն: Նա կյանքն ընդունում է որպես պարգև, տոն: Իսկ Ստուրուա-Կալյագին ընթերցման մեջ արդեն թոշակի անցած հին դասի մարդ է, հոգնել է կյանքից, վատ է լսում: Նրան փորձում են փաղաքշել ու գուրգուրել, սակայն նա հիանալի հասկանում է այդ բոլոր հնարքները, քանի որ գիտի, թե սովորաբար ինչպես են արվում այդպիսի գործերը և գալով «Ն» քաղաք, կրկին բացահայտում է, որ կոռուպցիան անպարտ է, իսկ այն մարդիկ, որոնք ընդունում են իրեն, կրկին գործում են ծանոթ եղանակներով՝ «պատիվ» տալով, փաղաքշելով, առաջարկելով, գնելով ու... «յուղելով»...
    Դիտվել է 21 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287>>հաջորդ